Ծաղկաձորի Չարենցի փողոցում գործող բուքմեյքերական գրասենյակի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետեւանքով կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքերով Հրազդան բժշկական կենտրոն էին տեղափոխվել 2 երիտասարդ:

Պարզվել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել տուժող երիտասարդների եւ 2 այլ երիտասարդների միջեւ, որոնց ինքնությունն ավելի ուշ պարզվել է:  Հրազդանցի 29-ամյա բնակիչներ Ներսես Գեղամյանն ու 31-ամյա Վիլսոն Միքայելյանը ոստիկանությունում պատմել են, որ վիճաբանության պատճառն ավտովթարն է եղել. տուժողները մեքենայով իրենց մեքենային են հարվածել, սակայն չեն կանգնել: Իրենք էլ մեքենայով հետապնդել են նրանց, կանգնեցրել եւ վիճաբանել հետները: Ներսեսը սուր առարկայով հարվածել ու վնասվածքներ է պատճառել երիտասարդներն:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: