Միջադեպը տեղի է ունեցել Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ՌԴ Զինված ուժերի համար նոր տեխնիկան աչքի անցկացնելու ընթացքում: Էքսկուրսիան վարող գեներալ Ալեքսանդր Շեւչենկոն շտապել է բացել մեքենայի դուռը, սակայն առաջին անգամից դա նրան չի հաջողվել: Արդյունքում նա ուղղակի պոկել է բռնակը, ինչը շատ է զվարճացրել ՌԴ նախագահին: 

«Կեցցես», — մեկնաբանել է Պուտինը եւ ծիծաղել է, հայտնում է   Life-ը:

Մասնագետները պարզաբանել են, որ «ՈՒԱԶ-Պատրիոտը» ավտոմատ արգելափակում ունի: Այն բացելու համար անհրաժեշտ է միացնել մեքենան: Առանց լարման մեքենայում դա չի կարելի անել: