Առաջիկա 15 տարում Հայաստանում կպահպանվի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագետների պահանջարկը, վստահ են ՌԴ Ուրալի դաշնային համալսարանի շրջանավարտները։

«Չափազանցություն չի լինի ասելը, որ Հայաստանում հիմա ՏՏ ոլորտը առաջին տեղում է,- վստահ է ԲՈՒՀ-ի ասպիրանտ Գառնիկ Մանուկյանը,- մեծ է տեղեկատվական համակարգերի եւ տեխնոլոգիաների մասնագետների պահանջարկը»։

Գառնիկը բակալավրի դիպլոմ է ստացել Հայաստանում, իսկ 2014-ին ավարտել է Ուրալի դաշնային համալսարանի մագիստրատուրան։

«Սկզբում բարդ էր լեզվի արգելքի պատճառով, բայց մի քանի ամսում խնդիրը լուծվեց։ Վստահ եմ, որ բոլոր դժվարությունները հաղթահարելի են, պետք է միայն սովորել, սովորել եւ սովորել»,- ասում է Մանուկյանը, որը վստահ է, որ ստացած գիտելիքները պետք կգան։

«Հիմա ես պրոֆեսիոնալ զբաղվում եմ web ծրագրավորմամբ եւ հասկանում եմ, որ համալսարանում ստացած գիտելիքներն ու փորձը անգնահատելի են։ Ես ստեղծել եմ ինտերնետ կայքերի մշակման եւ համալիր զարգացման սեփական ընկերությունը»,- ասում է Մանուկյանը։

Գառնիկի հաջողությունը կրկնել ցանկացողների համար Ուրալի դաշնային համալսարանը մայիսի 16-18-ը խորհրդատվություններ եւ մրցութային փորձեր է անցկացնում Երեւանում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնում։ Ներկայանալիս պետք է ունենալ անձնագիր, ցանկալի է ներկայացնել կրթության մասին փաստաթղթեր։

Բակալավրի դիպլոմ ունեցողների եւ մասնագետների համար Ուրալի դաշնային համալսարան ընդունելության քննությունները կկայանան մայիսի 16-18-ը՝ ժամը 13։00-18։00 Պռոշյան 1-ին նրբանցք, 20/14։ Հեռախոս +7-374-77-106563 (Էդիկ Բալոյան)։