Հայաստանի տարածքում, մայիսի 14-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 14-15-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մայիսի 14-ին առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +14+16, իսկ վաղը ցերեկը՝ +27+29 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +17+22,

Կոտայքում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +17+22,

Գեղարքունիքում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +17+22,

Լոռիում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +20+25,

Տավուշում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +22+27,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +17+22,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +23+27,

Արարատում՝ գիշերը` +12+16, ցերեկը` +26+29,

Արմավիրում՝ գիշերը` +12+16, ցերեկը` +26+29,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը` +17+22,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +12+16, ցերեկը` +26+29,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +27+30,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +20+25,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +23+27։