Իրանի կողմի միջուկային սպառնալիք չկա, սակայն ԱՄՆ-ը շարունակում է հակահրթիռային պաշտպանության համակարգեր ստեղծել, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա հիշեցրել է, որ Ռումինիայում ՀՀՊ համակարգը պահվում էր, քանի որ մի քանի տարի առաջ նրանք պնդում էին, որ այն պետք է Արեւմուտքում եւ Եվրոպայում գործընկերների համար Իրանի կողմից միջուկային սպառնալիքը կանխելու համար։
«Որտե՞ղ են Իրանի կողմից եկող միջուկային սպառնալիքները,- հարցադրում է արել Պուտինը,- դրանք չկան։ ԱՄՆ-ն ինքն է Իրանի հետ պայմանագիր կնքել եւ եղել է դրա նախաձեռնողներից մեկը։ Սպառնալիք չկա, սակայն ԱՄՆ-ը շարունակում է հակահրթիռային պաշտպանության համակարգեր ստեղծել»։




























