Ոստիկանությունը բացահայտել է մայիսի 10-ին տեղի ունեցած կողոպուտը:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ մայիսի 10-ին մի կին հաղորդում է տվել, որ րոպեներ առաջ Երեւանի Բաղյան փողոցում մի երիտասարդ հափշտակել է իր հարսի ոսկյա շղթան եւ դիմել փախուստի:
Ոստիկանության Նոր նորքի բաժնի աշխատակիցներն արդեն ժամեր անց տեղեկություններ ունեին կողոպուտը կատարած անձի մասին: Մայիսի 11-ին կողոպուտը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել երեւանցի 24-ամյա 24-ամյա Վահան Սիրականյանը:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











