Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիտողություն է արել փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին արտաքին տեսքի համար:
«Փողկապդ շտկի՛ր»,- խորհրդակցության մեկնարկին անցնելով Ռոգոզինի կողքով՝ ասել է Պուտինը: Հանդիպման տեսանյութը հրապարակել է RT-ն:
Խորհրդակցությունից հետո Ռոգոզինը լրագրողներին պատմել է, որ հանդիպմանը քննարկվել է մոբիլիզացիային ռուսական պաշտպանական ձեռնարկությունների պատրաստվածության մակարդակը:
Ապրիլի վերջին Ռոգոզինն ու Պուտինը ներկա էին գտնվել Արեւելյան տիեզերակայանից առաջին արբանյակի արձակմանը: Առաջին արձակումը պետք է տեղի ունենար ապրիլի 27-ին, սակայն մեկնարկից մի քանի րոպե առաջ ավտոմատ համակարգը չեղարկել էր արձակումը: Արդյունքում այն կայացել է ապրիլի 28-ին: Արբանյակի արձակման ձախողումից հետո Պուտինը Ռոգոզինին նկատողություն էր արել:











