Google Brain արհեստական ինտելեկտը մարդկային լեզուն հասկանալու համար 11 հազար գիրք է «կարդացել», այդ թվում՝ շուրջ 3 հազար սիրային եւ 1.5 հազար ֆանտաստիկ վեպեր:

Ինժեներները Google Brain-ին «առաջարկել» են տեքստ հորինել, որը կմիավորեր իր կարդացած առաջին եւ վերջին նախադասությունները: Արհեստական ինտելեկտը պետք է 13 նախադասություն գրեր, որոնք պետք է «Ես լավ եմ» նախադասությունից մինչեւ «Դու պետք է հիմա խոսես ինձ հետ» նախադասություն տրամաբանական անցում ապահովեին:

Ըստ Gazeta-ի, Google Brain-ի հորինած երկխոսություններից մեկը հետեւյալն է. «Ես լավ եմ: Դու իրավացի ես: Ամեն ինչ կարգին է: Դու իրավացի ես: Շատ լավ: Այո, հենց այստեղ: Ոչ, ո՛չ հենց հիմա: Ոչ, ո՛չ հենց հիմա: Խոսիր հիմա ինձ հետ: Խնդրում եմ, խոսիր հիմա ինձ հետ: Ես կխոսեմ քեզ հետ հենց հիմա: Դու պետք է խոսես ինձ հետ հենց հիմա: Դու պետք է խոսես ինձ հետ հենց հիմա»: