Տաքսու վարորդներ Վահագն Մանուկյանն ու Նարեկ Բաբլոյանը կասկածվում են ուղեւորներից գումար եւ թանկարժեք զարդեր գողանալու մեջ:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության, մայիսի 1-ին եւ 2-ին քաղաքացիներ էին դիմել ոստիկանության բաժին, թե դրամապանակներն են կորցրել: Առաջինի մոտ եղել էր  250 եվրո, քառասուն հազար դրամ, ոսկյա եւ արծաթյա զարդեր, իսկ մյուսում՝ մոտ 450 հազար դրամ արժողությամբ ոսկյա զարդեր: Կանանց պատմելով՝ տաքսիից իջնելուց հետո են միայն նկատել, որ դրամապանակներն իրենց մոտ չեն:

Մեկ օր անց ոստիկաններին հաջողվել է պարզել, որ հիշյալ գողությունները կատարել են աբովյանցիներ,34-ամյա Վահագն Մանուկյանը ու 25-ամյա Նարեկ Բաբլոյանը: Երկուսն էլ պատմել են, թե գողություն կատարելու մտադրություն չեն ունեցել, ուղեւորի իջնելուց հետո տեսել եւ վերցրել էին դրամապանակը, իսկ ճանապարհին բացել էր, գումարն ու զարդերը վերցրել, իսկ դրամապանակը՝ դեն նետել:

Կատարվում է քննություն:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: