Հայաստանում այսօր նշում են Հոգեգալստյան տոնը՝ քրիստոնեական կարեւոր տոն, որը նշվում է Զատկից հետո 50-րդ օրը՝ ի հիշատակ առաքյալների վրա Սբ. Հոգու իջեցման, որ տեղի է ունեցել Ս. Հարության հիսուներորդ օրը։ Ս. Հոգին Սբ. Երրորդության երեք անձերից մեկն է, համագո և հավասար Հորը և Որդուն։

Զատկից Սբ. Հոգու իջեցման շրջանը 50 օր է տեւում եւ կոչվում է Պենտեկոստե, որը հունարենից թարգմանաբար նշանակում է 50 օր։

Ի սկզբանե Հոգեգալուստը հրեա ժողովրդի կարեւոր տոներից մեկն էր։

Ի սկզբանե Հոգեգալուստը հրեա ժողովրդի կարեւոր տոներից մեկն էր եւ սահմանված էր ի հիշատակ Աստծու կողմից իր ժողովրդին օրենքի շնորհման։ Քրիստոնյաները փոխառել են այս տոնը, քանի որ Քրիստոսի հարության տարին այդ նույն ժամանակ տեղի ունեցավ Սուրբ Հոգու իջեցումը առաքյալների վրա։