Ռուսաստանի հարավում՝ Ստավրոպոլ քաղաքի «Գլորիա» սրճարանի շրջանում սեպտեմբերի 30-ին առավոտյան հայտնաբերվել է ՎԱԶ-2107 մակնիշի մեքենա, որի մեջ տղամարդու դիակ եւ ինքնաշեն պայթուցիկ սարք է եղել:

Ինչպես նշում է Segodnya.ru-ն, փրկարարները տարհանել են հարակից երկու շենքերի բնակիչներին եւ հանրակրթական դպրոցի աշակերտներին:

Ավելի ուշ, իրավապահները հայտնել են, որ մոտ 10 կգ տրոտիլային համարժեքով պայթուցիկ սարքը վնասազերծվել է:

Այսօր նաեւ ռումբի մասին տեղեկություն էր ստացվել Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքից: Ավելի ուշ պարզվել է, որ դա չար կատակ է եղել, իսկ «կատակերգակին»՝ 20-ամյա բնակչին ձերբակալել են: