«Յանդեքս. Մոմենտ» համակարգը օգտատերերին թույլ կտա բջջային հեռախոսի կամ համակարգչի էկրանի վրա տեսնել գեղեցկության մոտակա սրահներում կամ բուժհաստատություններում գործող զեղչերը ընկերության գովազդային ցանցի կամ Facebook եւ Instagram կայքերի արտաքին գովազդի միջոցով։ «Յանդեքսի» ներկայացուցիչ Ասյա Մելքումովան «Վեդոմոստիի» հետ զրույցում ասել է, որ հիմա համակարգը փորձարկվում է, սակայն չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ ընկերություններ են դրանում ներգրավված։
Ծառայություններ վաճառողները դեռեւս փորձարկման անվճար են մասնակցում, սակայն հետագայում «Յանդեքս»-ը մտադիր է գործընկերներից ծառայության դիմաց որոշակի տոկոս պահել։





























