«Կարաս ազգային սննդի ցանցը» ներդրել է HACCP (Hazard Analysis and Critical Control Point) որակի չափանիշները:
Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի» հետ համատեղ «Կարաս ազգային սննդի ցանցի» համագործակցությունը, որը մեկնարկել էր 2014թ-ին եւ ուղղված էր ցանցի զարգացման ծրագրի իրականացմանը, արդյունավետ ավարտ է ունեցել:
EBRD-ի Փոքր Բիզնեսի Աջակցության Խմբի կողմից ղեկավարված եւ վերահսկված համագործակցության արդյունքում, Կարասը ներդրել HACCP (Hazard Analysis and Critical Control Point) որակի չափանիշները, որոնք այսօր արդեն կիրառվում են ցանցի կողմից՝ վերահսկելով սննդամթերքի արտադրության եւ պահպանման անվտանգությունը:
Համագործակցության շրջանակներում ցանցն իրականացրել է նաեւ մարդկային ռեսուրների, ֆինանսների եւ մարքեթինգի կառավարման բարեփոխումներ եւ ստեղծել փաստաթղթավորում կապված բոլոր բիզնես գործընթացների հետ:











