Facebook եւ Google ընկերությունները կկարողանան Մեծ Բրիտանիայում սեփական համալսարանները բացել:

Ներկայում Մեծ Բրիտանիայում փաստաթուղթ է պատրաստվում, որի համաձայն՝ այնպիսի հանրահայտ ընկերություններ, ինչպիսիք Facebook-ը եւ Google-ն են, կկարողանան սեփական համալսարանները բացել այդ երկրում:

Նշենք, որ Բրիտանիայում ծրագրում են կրթական համակարգում փոփոխություններ կատարել, եւ երկու հսկաներն ուսումնական հաստատություն ստեղծելու եւ ուսանողներին կրթական աստիճան տալու թույլտվություն կստանան: Այս մասին գրում է Planet Today-ը:

Հայտնի չէ, սակայն, արդյո՞ք Facebook-ն ու Google-ը կցանկանան համագործակցել եւ օգտվել ընձեռված հնարավորությունից: