Ապրիլի 13-ին, ժամը 16-ի սահմանում Երեւանի «Լամբադա»  կամուրջի գետնանցումում անհայտ անձը բացահայտ պոկել է մի քաղաքացուհու վզնոցը՝ կախազարդով եւ դիմել փախուստի:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ կողոպուտի հատկանիշներով:

Դեպքի վայրի հարակից տեսանկարահանող սարքերը ֆիքսել են կողոպուտ կատարած անձին: