Facebook ընկերությունը Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում եւ Պակիստանում էլեկտրոնային առեւտրի ծառայության ղեկավար է նշանակել Շանթ Օքնանյանին: Այս մասին գրում է The Telecompaper-ը:
Շանթ Օքնանյանը բիզնեսի զարգացման կառավարման 15-ամյա փորձ ունի, մասնավորապես՝ կառավարությունների եւ կորպորացիաների համար թվային եւ ներդրումային ռազմավարությունների ոլորտում:
Ավելի վաղ նա ղեկավարել է Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում Google ընկերության շուկայի զարգացման բաժինը փոքր եւ միջին ձեռնարկությունների համար:





























