Ross անունով փաստաբան-ռոբոտին աշխատանքի են ընդունել Baker & Hostetler միջազգային փաստաբանական գրասենյակում: Այս մասին գրում է Futurism-ը:

Ըստ Lenta-ի, Watson արհեստական ինտելեկտի հիման վրա IBM ընկերության ստեղծած ռոբոտին ընդունել են բաժնում, որը սնանկության հետ կապված գործերով է զբաղվում: Այդ բաժինը եւս 50 աշխատակից ունի:

Ross-ը կարողանում է հասկանալ հարցերն ու դրանց պատասխանել մասնագիտական գրականությունից մեջբերումներով:

Արհեստական ինտելեկտը նաեւ պարբերաբար թարմացնում է դատական գործերի բազան եւ իրավաբաններին տեղեկացնում նախադեպերի մասին, որոնք կարող են ազդել ընթացիկ գործերի քննության ժամանակ: