WhatsApp մեսենջերը փորձարկում է տեսազանգերի նոր ծառայությունը: Video Call-ը հայտնաբերել են Android-ի համար հաճախորդի բետա-տարբերակում (2.16.80), որը Google Play-ում կարողացել է ներբեռնել յուրաքանչյուր ցանկացող: Այս մասին հաղորդում է Վեստին:

Ըստ Fonearena-ի, զանգ կատարելիս WhatsApp-ը սկսել է պարզել, օգտատերը ցանկանում է ձայնային, թե՞ տեսազանգ կատարել: Երկրորդ տարբերակն ընտրելու դեպքում տեսախցիկ է միանում, իսկ էկրանին, ինչպես Skype-ում, երեք կոճակ է հայտնվում. անջատել, միացնել միկրոֆոնը, միացնել տեսախցիկը: Սակայն որոշ ժամանակ անց ընկերությունը թարմացում է թողարկել (2.16.81) եւ նոր հնարավորությունն անհետացել է: