Life.ru-ն հրապարակել է տեսանյութ, որում արձանագրված են Մոսկվայի Խովանսկոե գերեզմանատանը տեղի ունեցած դեպքերը Ազգային գվարդիայի մարտիկների ժամանելուց հետո։ Նշենք, որ մայիսի 14-ին գերեզմանատանը էթնիկ հանցավոր խմբավորման ներկայացուցիչների եւ տեղացի միգրանտների միջեւ զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել։
Տեսանյութում երեւում է, ինչպես են Ազգային գվարդիայի մարտիկները հանգստացնում ամբոխին։ Այս ու այն կողմ ցրված միգրանտները հավաքվում են, խումբ են կազմում եւ հրաման ստանալով նստում գետնին։
Հաղորդվում է, որ հրազենային զենք կիրառելու անհրաժեշտություն այդպես էլ չի եղել։











