Google ընկերությանը ԵՄ-ում ռեկորդային տուգանք է սպառնում: Բրիտանական  The Telegraph-ը գրում է, որ խոսքը երեք մլրդ եվրոյի մասին է: Ամերիկյան կորպորացիային կասկածում են մենաշնորհային դիրքը չարաշահելու մեջ:   

Այդ գործով հետաքննությունն արդեն յոթ տարի է տեւում, հայտնում է   «Վեստին»: Ընկերությանն արդեն մեղադրանք է ներկայացվել` որոնման ընդհանուր արդյունքներում գների համեմատության սեփական ծառայությունն առաջ մղելու համար: 

Բրյուսելում պաշտոնյաներն արդեն հունիսին կկարողանան հայտարարել իրենց որոշումը: Պարբերականի տվյալներով, մնացել է համաձայնեցնել տուգանքի վերջնական գումարը: Եվրոպական օրենքների համաձայն, հնարավոր առավելագույն գումարը  6,6 մլրդ եվրոն է: Դա Google-ի վաճառքների ծավալի 10 տոկոսն է: