Հայաստանում հիմնված լեհական ընկերությունները լավ հնարավորություն կունենան կապեր հաստատելու Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Այդ մասին մայիսի  17-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի շրջանակում:   

Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով, Իրանի հետ գործընկերությունը եւս մի կարեւոր գործոն է հայ-լեհական տնտեսական համագործակցության համար: 

«Ես դրա վրա ուշադրություն եմ հրավիրել իմ լեհ գործընկերոջ հետ զրույցի ընթացքում: Հայաստանում արտադրություն սկսող լեհական ընկերությունները լավ հնարավորություն կունենան կապեր հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչը կարեւոր է Արեւելյան Եվրոպայի երկրների համար», - հավելել է Մելքոնյանը: