Հետագայում կարելի է ակնկալել լեհական ներդրումներ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Այս մասին մայիսի 17-ին լրագրողներին հետ զրույցում հայտնել է Լեհաստանի զարգացման փոխնախարար Ռադոսլավ Դոմագալսկի Լաբեդզկին հայ- լեհական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի շրջանակում:
Նրա խոսքով, հայկական շուկայում արդեն կան բիզնես ոլորտում լեհական ընկերությունների հետ համագործակցության օրինակներ: «Հայաստանում ներդրումներ անելու համար բավականին բարենպաստ միջավայր կա ու ստեղծվել է համապատասխան դաշտ: Կարծում եմ, որ մենք կարող ենք լավատես լինել ու ակնկալել ներդրումային համագործակցության զարգացումներ: Մենք նաեւ ակնկալում ենք Լեհաստանում հայկական բիզնեսի ներկայությունը»,- հավելել է Ռադոսլավ Դոմագալսկի Լաբեդեզկին:





























