Թուրքիայում 3-ամյա հարազատ երեխային դաժան ծեծով հայտնի դարձած մայրը ցուցմունք տալու ժամանակ արդարացել է՝ պնդելով, թե տեղի ունեցածը պահի ազդեցության տակ է եղել։
Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ երեխայի մայրը պնդել է, թե ծեծից առաջ երեխան վառարանն էր շրջել, ինչի պատճառով ինքը խիստ զայրացել էր։ «Բոլոր մայրերից ու իմ բալիկից ներողություն եմ խնդրում։ Ես վատ մայր չեմ, ուղղակի պահի տակ կատաղեցի»,-ասել է մայրը։
Նշենք, որ Թուրքիայի Մերսին քաղաքում տեղի ունեցած դեպքը հայտնի էր դարձել, երբ զարմիկը նկարահանել է, թե ինչպես է մորաքույրը ծեծում իր երեխային։ Երեխայի հայրը տեսագրությունը տեսնելուց հետո դիմել է դատարան եւ ամուսնալուծվել արագ կարգով։ Դատարանը հարազատ երեխային ծեծած մորը զրկել է մայրական իրավունքից։ Դատախազը մոր նկատմամբ 5 տարի ազատազրկում է պահանջել։











