Ռուսաստանը Թուրքիայի իշխանություններին է հանձնել Սամսուն-Ջեհյան նավթատարի նախագծի միջկառավարական համաձայնագիրը, որով տարեկան մատակարարվելու է 25 մլն տոնա նավթ։
«ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ` ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Անատոլի Յանովսկին նշել է, որ միջկառավարական համաձայնագրի նախագիծը նախապես քննարկել են թուրքական կողմի հետ եւ հիմք ընդունել հետագա գործունեության համար։
Նախագիծը նախապես նախատեսված էր տարեկան 60-70 մլն տոննա նավթ տեղափոխելու համար եւ այն ծրագրվում էր իրականացնել ռուսական կողմի մասնակցությամբ։
Սամսուն-Ջեյհան նավթամուղը նախատեսվում է անցկացնել սեւծովյան Սամսուն քաղաքից մինչեւ միջերկրակական ծովի Ջեյհան նավահանգիստ։
Անցած տարվա հոկտեմբերին Միլանում ստորագրվել է համաձայնագիր, որով ռուսական «Ռոսնեֆտ», «Տրանսնեֆտ» եւ «Սովկոմֆլոտ» ընկերությունները թուրքական Calik եւ իտալական Eni ընկերությունների հետ միասին մասնակցելու են Սամսուն-Ջեհյան նավթամուղի շինարարությանը եւ շահագործմանը։


























