Կոտայքի մարզում ապրիլին եղեւնիների գողության երկու դեպքերն էլ բացահայտվել են:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության, մայիսի 12-ին բաժին բերման ենթարկված, Ակունքի բնակիչներ 20-ամյա Դավիթ Գրիգորյանն ու 21-ամյա Յուրիկ Հարությունյանը խոստովանել են, որ օրեր առաջ եղեւնի են գողացել մարզի առանձնատներից մեկից:

Նույն օրը բերման ենթարկված անչափահաս Ազատ Ա.-ն, 22-ամյա Կառլեն Դանիելյանն ու 23-ամյա Նարեկ Կոստանդյանը նույնպես խոստովանել են, որ ջերմոցից եղեւնի են գողացել:

Կատարվում է քննություն:

Մանրամասները՝ ոստիկանության տարածած տեսանյութում: