Համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ սլովակների նկատմամբ: Սպիտակներով հաղթանակ տարան Լիլիթ Մկրտչյանն ու Նելլի Աղինյանը: Էլինա Դանիելյանը սեւ ֆիգուրներով պարտվեց, իսկ Լիլիթ Գալոյանը ոչ ոքի խաղաց: