Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում ծեծկռտուք է եղել երթուղային տաքսիների վարորդների միջեւ: Կռվին մասնակցել է մոտ երկու տասնյակ մարդ:
Ըստ իրավապահների՝ արդյունքում մեկ մարդ կրծքին վնասվածք է ստացել գազային ատրճանակից: Չորս մարդ տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք:
Իրավապահները պարզում են միջադեպի հանգամանքները:
Ավելի վաղ «Ինտերֆաքսը» հաղորդել է, որ Մոսկվայի հարկային տեսչության տարածքում ծեծկռտուք է եղել, որի արդյունքում չորս անձ վնասվածքներ են ստացել:





























