Ղրիմում՝ Կրասնոպերեկոպսկ-Սիմֆերոպոլ մայրուղում սեպտեմբերի 30-ին շրջվել է «Մերսեդես» միկրոավտոբուսը, որտեղ արեւելյան մարտարվեստների մարզիկներ են եղել:

Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, ավտուբուսում եղել են վեց ադրբեջանցի մարզիկներ եւ նրանց մարզիչը: Մարզիկներից մեկը՝ Ջեյհուն Սայբաթովը ստացել է ողնաշարի լուրջ վնասվածք: Գլխավոր մարզչի՝ Ռամին Ալլահվերդիեւի վիճակը բավարար :

Իրավապահների փոխանցմամբ, մարզիկները Կիեւից գնում էին Յալթա՝ մասնակցելու արեւելյան մարտարվեստների մրցումներին: Մայրուղու 86-րդ կմ-ին ավտոբուսը շրջվել է վարորդի անփութության պատճառով: