Apple ընկերությունը սկսել է iPhone 7–ի երեք տարբերակների արտադրությունը: Պատվերները ուղղված են թայվանյան Pegatron, Wistron եւ Foxconn գործարաններին:

iPhone 7 եւ 7 Plus սովորական մոդիֆիկացիաներից բացի ընկերությունը նաեւ կներկայացնի iPhone 7 Pro տարբերակը:

I4u news պորտալի տվյալներով, iPhone 7 -ի էկրանի տրամագիծը կկազմի 4.7 դյույմ, իսկ iPhone 7 Plus–ինը՝ 5.5 դյույմ: Հավանաբար Pro տարբերակի դիսփլեյը նախորդ մոդիֆիկացիաներից ավելի մեծ կլինի ու կկազմի 5.7 դյույմ: Pro -ն նաեւ կունենա երկու տեսախցիկ, OLED դիսփլեյ ու Smart Connector:

Ավելի վաղ համացանցում հայտնվել էին iPhone 7–ի նոր լուսանկարները, որոնց վրա երեւում է, որ պլաստիկ բաժանիչները տեղափոխվել են սարքերի վերին ու ստորին մասեր: