Ամերիկյան Նյու-Ջերսիի համալսարանի ուսանող Թայլեր Քլեմենթին ինքնասպանություն է գործել: Ինչպես հաղորդում է «ԻՆտերֆաքսը», առաջին կուրսի ուսանողի համակուրսեցիները ուղիղ եթերով ինտերնետում Թայլերի եւ մի տղամարդու սեռական կապի տեսագրություն էին կազմակերպել: Հենց դա էլ եղել է ուսանողի ինքնասպանության պատճառը:

Քլեմենթին նետվել է Ջորջ Վաշինգտոնի կամրջից: Նրա դին հայտնաբերվել է ջրում կամրջից ոչ հեռու, սակայն պաշտոնական նույնականացումը դեռ չի ավարտվել:

Քլեմենթիի սենյակակիցը՝ Դհրաուն Ռավին, նաեւ համակուրսեցի՝ 18-ամյա Մոլլի Վեյը մեղադրվում են նրա անձնական կյանքի ներխուժելու համար: Հենց նրանք էլ սեպտեմբերի 19-ին  գաղտնի տեսացիկ են տեղադրել սենյակում՝ սկանդալային հեռարձակումը կազմակերպելու համար:

Քլեմենթիի ընտանիքի փաստաբանն առայժմ չի հաստատել, որ Քլեմենթին իսկապես համասեռամոլ է եղել: