Համացանցում հրապարակվել է այն հեշթեգների ցուցակը, որոնք արգելված է հրապարակել Instagram-ում: Բացի անպատշաճ բառապաշարից, դրանում նաեւ անվնաս բառեր են հայտնվել, հայտնում է  Huffington Post-ը:

The Pack Data ընկերության հետազոտող Նիկ Դրյուն հայտնել է, որ սոցցանցը փոխել է հեշթեգների գրաքննության միջոցը: 

«Կա գրաքննության երկու մակարդակ: Հեշթեգը կարող է կամ ամբողջությամբ արգելափակվել կամ էլ «մեղմ արգելափակման» է ենթարկվում` դուրս բերվելով «տվյալ հարցումով վերջին 30 արդյունքներից»», – պատմել է փորձագետը:

Աշխարհագրական անվանումներով հեշթեգներով որոնումն այժմ միայն վերջին լուսանկարներն է տրամադրում` թաքցնելով հազարավոր այլ լուսանկարներ: Միաժամանակ հաղորդագրություն է հայտնվում. «Այս հեշթեգով վերջին հրապարակումներն այժմ հասանելի չեն, որովհետեւ օգտատերերը հայտնել են այնպիսի նյութերի առկայության մասին, որոնք չեն համապատասխանում   Instagram-ի սկզբունքներին»:

Ցուցակում հայտնվել են ռուսաստանյան օգտատերերի շրջանում ժողովրդականություն վայելող նաեւ այլ հեշթեգներ: Օրինակ`  #instamood եւ #popular:

Սոցիալական ցանցում սահմանափակումների մասին առաջին անգամ խոսեցին  2013-ին, բայց այժմ, The Pack Data-ի հետազոտողների կարծիքով, արգելքների ցուցակը ոչ մի բացատրության չի ենթարկվում, հայտնում է ՌԵՆ ԹՎ-ն: