Սեպտեմբերի 29-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի Իսահակյան թաղամասի 2/1 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.00-ին, նշված բնակարանում, վիճաբանության ժամանակ, 40-ամյա հոգեկան հիվանդ Էդուարդ Հ.-ն թիթեղյա սկուտեղով հարվածել է մոր` 69-ամյա Անահիտ Մ.-ի գլխին, պատճառել վնասվածք, կոտրել ննջասենյակի սպասքապահարանի գույքը եւ պատշգամբում այրել գրքեր ու թերթեր:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Էդուարդ Հ.-ն տեղափոխվել է քաղաքային նյարդահոգեբուժական կենտրոն: Կատարվում է հետաքննություն: