Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ֆլորա Քերիմովայի հայցով: Ըստ այդմ, Բաքվի բնակիչ հայցվոր 69-ամյա Քերիմովան 2005-ի խորհրդարանական ընտրություններից հետո դիմել է եվրադատարան եւ նշել, որ խախտվել է իր ազատ ընտրելու իրավունքը:
Եվրոպական դատարանի սեպտեմբերի 30-ի որոշման մեջ նշվում է, որ պաշտոնատար անձանց կողմից ընտրությունների արդյունքների չեղյալ հայտարարելը զրկել է Քերմովային խորհրդարանում ընտրված լինելու հնարավորությունից:
Դատարանը վճռել է, որ Ադրբեջանը պետք է Քերիմովային վճարի 50 հազար եվրո` նյութական վնասի համար, 7,5 հազար եվրո` բարոյական վնասի համար եւ 1,6 հազար եվրո` դատական ծախսերի համար (ընդհանուր առմամբ 59,1 հազար եվրո):
Քերիմովան 2005-ին եղել է պատգամավորության թեկնածու ընդդիմադիր «Ազադլիգ» բլոկից:





























