ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձեւ է ընդունել` Հյուսիսային Կիպրոսի տարածքում քրիստոնեական վանքերի ու պատմական կոթողների պաշտպանության վերաբերյալ:

Թուրքկան լրատվամիջոցների փոխանցմամբ` ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում Թուրքիային դադարեցնել քրիստոնեական եկեղեցիները մզկիթների վերածելու պրակտիկան եւ հարգել դավանանքի ազատությունը, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի ընդունած որոշումները` անդամ երկրների կողմից հոգեւոր եւ մշակութային արժեքների պահպանության մասին:

Փաստաթղթում նաեւ կոչ է արվում ԱՄՆ նախագահին, Պետդեպարտամենտին, կրոնի ազատության հարցերով հանձնաժողովին` պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ:

Պարբերականը նշում է, որ Կոնգրեսի 1931 բանաձեւը նախաձեռնել են 5 կոնգրեսականներ: Բանաձեւի ընդւնումից հետո Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանատունը կտրուկ քննադատությամբ է հանդես եկել, նշելով, որ Կոնգրեսը միակողմանի բանաձեւ է ընդունել եւ հաշվի չի առել թուրքական կողմի կարծիքը: