Եթե խորհրդարանն ուզում է, որ Վերահսկիչ պալատը ավելի շատ ստուգի բյուջեի կատարողականը, պետք է ընդլայնել նրա լիազորությունները։ Այս մասին մայիսի 18-ին խորհրդարանում ասել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը։
«Մեզ հարցնում են, թե ինչու ենք մենք ծախսերը ընտրովի ստուգում, ոչ թե ամբողջովին։ Բայց մի օրենքում ասվում է, որ Վերահսկիչ պալատի համար չպետք է փակ դռներ լինեն, իսկ մյուսում ասվում է պետական մարմիններում տեղեկություններ ստանալու սահմանափակումների մասին։ Այդ պատճառով նոր օրենքում (այն բխում է սահմանադրական փոփոխություններից) մեր լիազորությունները պետք է հստակ սահմանվեն»,- ասել է Զաքարյանը։











