ՊՆ-ն Ղարաբաղ մեկնած կամավորների հարցով անհրաժեշտ քննարկումներ է անցկացրել։ Այս մասին մայիսի 18-ին՝ ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում, ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հարցին։
Նրա վստահեցմամբ՝ մարտական գործողությունների ժամանակ վիրավորված կամավորները օգտվում են զինծառայողների համար նախատեսված սոցիալական աջակցությունից, իսկ նրանց մահվան դեպքում նման օգնություն են ստանում նրանց ընտանիքները։ «Մենք քննարկել ենք եւ իրավական հարցերը, այդ թվում՝ առանձին կամավորական ստորաբաժանումների առկայությունը»,- հավելել է նախարարը։











