Հայաստանը կենսամակարդակի տատանումների առումով ավելի բարեկեցիկ է, քան Ռուսաստանը։ Այս մասին մայիսի 18-ին խորհրդարանում ասել է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

Պետք է նշենք, որ 3.2-տոկոսանոց տնտեսական աճը չէր համապատասխանում տնտեսությունների բարեկեցության դինամիկային, որին վրա ազդել է  Ռուսաստանից փոխանցումների կրճատումը։

Այդուհանդերձ հիմա այդ անկումը կայունացել է, հավելել է Գաբրիելյանը։

«Եթե նայենք սպառողական եւ կենսամակարդակի դինամիկան այդ նույն Ռուսաստանում, որի հետ մենք սերտորեն կապված ենք, ապա այնտեղ պատկերը չի կարելի համեմատել մեզ հետ»,- հավելել է նա։