Աբովյանում գտնվող վաճառակետերից մեկից գողություն կատարելու մեղադրանքով բերման է ենթարկվել 36-ամյա Հայկ Վարդանյանը:
Մայիսի 5-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ գողություն են արել Աբովյան քաղաքում գտնվող իր վաճառատնից: Տուժողի ներկայացմամբ, դեպքը տեղի էր ունեցել մայիսի 4-ի առավոտյան, տեխնիկական միջոցների գործադրմամբ, մտել են ներս եւ գողացել տարբեր ապրանքներ, մթերք ու փող:
Ոստիկանությունում տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք:











