ԼՂՀ խորհրդարանի պատվիրակությունը` ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, ԱՄՆ կատարած այցելության շրջանակներում,  հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ:

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել ԼՂ խնդրի կարգավորման ներկա փուլի, միջնորդների գործողությունների, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների մասին: