ԱՄՆ-ում Pilot ավտոմատ թարգմանիչ-ականջակալ են ստեղծել, որը մարդկանց թույլ է տալիս ազատորեն հաղորդակցվել տարբեր լեզուներով:
Մշակողի խոսքով՝ խելացի ականջակալը մարդկանց հնարավորություն կընձեռի օտար լեզուն հասկանալ առցանց ռեժիմով: Սակայն այս փուլում թարգմանող համակարգը խոսքը մշակում է փոքր-ինչ ուշացումով, այդ պատճառով ականջակալի օգտագործումը կարող է որոշակի դժվարություններ ստեղծել:
Ըստ Planet Today-ի, որոշ մասնագետներ ենթադրում են, որ ականջակալը պարզապես դիմում է Google-ի թարգմանչական ծրագրին՝ օգտատիրոջը ներկայացնելով թարգմանության արդյունքը:
Ներկայում խելացի ականջակալը կարելի է ձեռք բերել 250-300 դոլարով:





























