EgyptAir ավիաընկերության A320 օդանավից, որը ռադարների տեսադաշտից կորել է Միջերկրական ծովի վրա, աղետի ահազանգը ստացվել, հաղորդում է Reuters-ը:

Գործակալության փոխանցմամբ, ահազանգը արձանագրել են եգիպտոսցի զինծառայողները: Դա տեղի է ունեցել տեղի ժամանակով 04.26-ին: Օդանավը ռադարներից կորել է դրանից երկու ժամ առաջ:

Ավելի վաղ EgyptAir-ից հայտարարել են, որ Փարիզից Կահիրե թռչող օդանավի անձնակազմը աղետի ահազանգ էր ուղարկել: