Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում բողոքող զինվորականներն ու ոստիկանները օդանավակայան են զավթել: Ապստամբները այդ կերպ իրենց բողոքն են ներկայացրել ուժային կառույցներին հատկացվող արտոնությունները սահմանափակող նոր օրենքի դեմ, հաղորդում է BBC-ն:
Զինվորները արգելափակել են օդանավակայանի թռիչքուղին եւ փակել այնտեղ տանող մայրուղին, ինչի արդյունքում օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է: Զորքերը վերցրել են վերահսկողությունը երկրի մի շարք քաղաքների ռազմակայանների նկատմամբ:
Էկվադորի նախագահ Ռաֆաել Կորրեան բանակցություններ է սկսել բողոքողների ներկայացուցիչների հետ:





























