ԱՄՆ-ն նախատեսում է դեպի Մարս թռիչք իրականացնել արդեն 2028-ին, ոչ թե 2033-ին, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հայտնել է պաշտպանական Lockheed Martin Corporation կոնցեռնի փոխնախագահ Վանդա Սիգուրը:
ԱՄՆ-ի մարսյան ծրագիրը ենթադրում է նախ թռիչք Մարսի շուրջ, հետո մոլորակի գրունտի նմուշների վերադարձ Երկիր եւ դրանից հետո տիեզերագնացների ելք առեղծվածային կարմիր մոլորակի մակերեւույթ, հիշեցնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Դրա նախապատրաստման շրջանակում 2015-ի ամռանը մեկնարկել է NASA-ի փորձարկումը դեպի Մարս թռիչքի նմանակման նպատակով. 365 օրվա ընթացքում ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Գերմանիայից վեց մարդ կապրի հատուկ համալիրում Մաունա-Լոա քնած հրաբխի լանջին, արտաքին աշխարհից լիակատար մեկուսացման պայմաններում:



























