Հայաստանի Առողջապահության նախարարությունում օպտիմալացումը կանցկացվի այնպես, որպեսզի դրանից չտուժի բժշկական ծառայությունների որակը: Այս մասին լրագրողներին կառավության նիստից հետո հայտնել է Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով, հնարավոր է կառույցների միավորում՝ օրինակ երկու հարակից բնագավառների նույնատիպ կառույցները կարող էր իրար միանալ: Բացի դրանից Առողջապահության նախարարությունում կկրճատվեն 74 ծառայողական մեքենաներ, այդ թվում 80-ականների հին մեքենաները, որոնք աշխատում են մարզերում, բայց դա կարվի այնպես, որ բնակչությունը չզրկվի անհրաժեշտ բուժծառայություններից: