Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը սեպտեմբերի 30-ի ուշ երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի:
Օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն եւ փոխարտգործնախարար Գեորգի Բոկերիան: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումները կսկսվեն այսօր` հոկտեմբերի 1-ին:
Նախատեսված են հանդիպումներ արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի եւ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ: Նախատեսվում է նրանց համատեղ ասուլիսը:
Ռասմուսենը կմասնակցի Թբիլիսիում ՆԱՏՕ-ի գործընկերային գրասենյակի բացմանը: Ռասմուսենը կմեկնի Թբիլիսիից նույն օրը:





























