Facebook-ը բրաուզերային տարբերակում Live Map նոր ծառայությունն է թողարկել  facebook.com/livemap հասցեով: Այն օգտատիրոջ պրոֆիլում իրենից ներկայացնում է աշխարհի ինտերակտիվ քարտեզ, որի վրա կապույտ կետերով նշված են ուղիղ տեսահեռարձակումները, որոնք այդ պահին հասանելի են սոցցանցում: 

Սլաքը որեւէ կետի վրա պահելիս պատուհան է հայտնվում  տեսանյութով եւ դիտողների թվով: Դրա հետ միաժամանակ  Facebook-ը գծերով ցույց է տալիս, թե որտեղ են դիտում հեռարձակումը: Էկրանի ձախ մասում արտացոլվում է ամենաժողովրդական հեռարձակումների ցուցակը:  

Գրառումը գրելու պահին քարտեզում կապույտ կետերի ամենամեծ կուտակում էր դիտվում Հարավ-Արեւելյան Ասիայում, մասնավորապես` Թայլանդում եւ Վիետնամում, հայտնում է Lenta-ն:

Facebook-ը ուղիղ հեռարձակումների Live ծառայությունը ապրիլի 6-ին մատչելի է դարձրել բոլոր օգտատերերի համար: