Հայաստանի Կենտրոնական բանկը չի աջակցում բանկերի կողմից վարկային պարտավորությունների վերակազմավորմանը: Բայց եթե նման քայլերը նոր ռիսկեր չեն պարունակում, ԿԲ-ն չի առարկում: Այդ մասին մայիսի 19-ին Հայաստանի խորհրդարանում լրագրողներին հայտնել է Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը` պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:
Ջավադյանի խոսքով, եթե վարկառուն հուսալի է, իսկ վարկը` ֆինանսական առումով ողջամիտ, ԿԲ-ն դեմ հանդես չի գալիս դրա մարման ժամկետների ավելացմանը կամ էլ պարտավորությունների արժույթի փոփոխությանը: Բայց վերակազմավորումը չպետք է շեղվի բանկերի ներքին կանոնակարգերից, որոնք համաձայնեցված են ԿԲ-ի հետ:




























