Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կատարել է խոստումը եւ Ռուսաստան-ՀԱԱՊԱ գագաթաժողովի շրջանակում կազմակերպված ընդունելության ժամանակ կալինկա է պարել:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, ավելի վաղ լրագրողների հետ հանդիմանը Զախարովան հայտարարել էր, որ մտադիր է Սոչիում լրագրողների համար ընդունելությանը ստեղծագործական ծրագրով մասնակցել: Նա նշել էր, որ ռուսական ավանդական կալինկան է ներկայացնելու:

«Մենք բոլոր նստած աշխատում էինք, անկեղծ ասած՝ ուժ չկար այլեւս: Ես խոստացա, որ եթե, ամեն դեպքում, մի քանի րոպե ունենանք եւ այդ ընդունելությանը մասնակցենք, ես անպայման կպարեմ: Ստիպված էի կատարել խոստումս: Բայց չեմ ափսոսում»,- Life-ի եթերում ասել է Զախարովան: