Ստամբուլի նավահանգստում ուղեւորատար լաստանավը բախվել է կառամատույցին, արդյունքում տուժել է 7 մարդ, ովքեր ընկել են ջուրը, հաղորդում է  Cihan գործակալությունը:

Լաստանավի կապիտանը չի կարողացել կառավարել լասանավը, որի վրա 137 ուղեւոր եւ 19 ավտոմեքենա է եղել:

Տուժածներին տեղափոխել են մերձակա հիվանդանոց: