Իշխանությունները խոսում են պետական մասշտաբի աշխատանքի մասին, եւ պետք չէ դա անձնավորել։ Այս մասին մայիսի 20-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Պատասխանելով գեներալ Մանվել Գրիգորյանի Apple ապրանքանիշի 12 հազար դոլար արժողությամբ ժամացույցի մասին հարցին՝ Բաղդասարյանն ասաց. «Պետք չէ Կառավարության ծրագրերը առանձին դեպքերի վերածել։ Դրանց իմաստը դա չէ։ Համապարփակ նպատակներ են դրվել՝ առավելագույնս մեծացնել պետական ապարատի ծախսերի արդյունավետությունը եւ տնտեսական հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար»,- ասաց Բաղդասարյանը։



























